Հայաստանում ազդեցիկ եւ հասարակական կարծիք ձեւավորող մարդկանց ցուցակները իրարից տարբերվում են, ինչը առողջ հասարակություններում այդպես չէ։ Այս մասին այսօր՝  դեկտեմբերի  4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ Սարգսյանի ասուլիսը, ով Հայաստանում անցկացվել է  հարցում՝ «Հայաստանի Հանրապետության ազդեցիկ մարդիկ,  որոնք ձևավորում են հասարակական կարծիք» թեմայի շուրջ: 

Նա նշեց, որ նման սոցիոլոգիական հարցում առաջին անգամ է արվում Հայաստանում։ Նրանք նախ հարցում են անցկացրել ֆոկուս  խմբում, որպեսզի գտնեն թիրախային լսարանը։ Այնուհետեւ կազմել են 1274 հարցաթերթիկ, որտեղ առաջարկել են գործիչների 12 անուն, հարցվողները եւս կարող էին իրենց կողմից ավելացնել 12 անվանում։

Հետազոտությունը անց է կացվել երկու ուղղությամբ, կազմվել է Հայաստանի ազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը, ինչպես նաեւ կազմվել է այն  մարդկանց ցուցակը, որոնք հասարակական կարծիք են ձեւավորում, նրանց խոսքը ծանրակշիռ է։

Այսպիսով, ազդեցիկ անձ ասելով՝ Գագիկ Սարգսյանը  նկատի ունի այն անձանց, ովքեր լծակներ ունեն, «ազդեցիկ մարդը նա է, ում թուրը կտրում է»։ ՀՀ ազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնուհետեւ Գագիկ  Ծառուկյանն  է, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Աղվան Հովսեփյանը, Սաշիկ Սարգսյանը,  Սամվել Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդամենը 12-րդ տեղում է, Սամվել Ալեքսանյանը՝ 13-րդում,  այնուհետեւ նրանց հաջորդում են Միքայել Մինասյանը, Արմեն Գեւորգյանը, Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանը, Արթուր Բաղդասարյանը 19-րդ տեղում է , Գագիկ Բեգլարյանը 22-րդ տեղում է,  Տարոն Մարգարյանը՝  24-ում, այնուհետեւ  Իշխան Զաքարյանը,  Սուրիկ Խաչատրյանը, Գորիկ Հակոբյանը, Միհրան Պողոսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Մհեր Սեդրակյանը։

Երկրորդ ցուցակում, որում ընդգրկված են հասարակական կարծիք ձեւավորող անձինք, մեծ թիվ են կազմում լրագրողները։ Հատկանշական է, որ այս ցուցակում Սերժ Սարգսյանից հետո  2-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը, այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Արծվիկ Մինասյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Սաթիկ Սեյրանյանը, Հրանտ Բագրատյանը, Վարդան Պետրոսյանը,Կարեն Բեքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Մութաֆյանը, Պետրոս Ղազարյանը, Կարեն Քոչարյանը, Ստեփան Գրիգորյանը, Լարիսա Ալավերդյանը, Դավիթ Մակարյանը, Ստեփան Սաֆարյանը։  Ցուցակում ընդգրկված է նաեւ «Կյանքի խոսքի» հոգեւոր հովիվ Արթուր Սիմոնյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Ռուստամյանը, «Արմքոմեդիի» տղաները, լրագրողներ Արթուր Բախտամյանը, Արմեն Դուլյանը, Նվեր Մնացականյանը, Գեւորգ Ալթունյանը։  «Նախագահի հնարավորություն ունեցող մարդու ցուցանիշ է  ցույց տվել Արամ Աբրահամյանը։ Ամենանվազ ցուցանիշը ցույց տվեց Զարուհի Փոստանջյանը»,- ասաց  Գագիկ Սարգսյանը ։