Հայաստանի տնտեսությունը չի կարող դրական տեղաշարժ գրանցել՝ առանց տնտեսական քաղաքականության փոփոխման: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուիսի ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցելության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների շնորհիվ տնտեսությունն առավել արդյունավետորեն զարգացնելու հնարավորությանը:
Նրա խոսքով՝ չկա աղքատ երկիր, կա վատ կառավրում: «Դրական տեղաշարժը կարող է իրական լինել միայն այն պարագայում, եթե փոխվի կառավարման համակարգը: Մեր կառավարումն աղքատ է, ուստի մենք ներկայիս դրությունից դուրս չենք գալիս»,-նկատել է Օմբուդսմենը:
Անդրադառնալով Պուտինի հայաստանյան այցելության՝ Ադրբեջանի համար հաղորդագրություններին, նա նկատել է, որ նախ՝ Ադրբեջանը կրկնելու է, որ այլեւս Հայաստան չկա, ինչու խոսել Հայաստանի հետ, կխոսենք Ռուսաստանի հետ: «Երկրորդ՝ եթե, աստված մի արասցե, զինված հակամարտություն է տեղի ունենում, ամեն ինչ ոչ միայն ու ոչ այնքան զենքով է որոշվում»:
Հիշեցնենք, որ Պուտինի՝ դեկտեմբերի երկուսի հայատանյան այցի արդյունքում բարձրագույն մակադակում մի շարք երկկողմ պայմանագրեր են ստորագրվել:





























