Նախագահական նստավայրի դիմաց այսօր` դեկտեմբերի 4-ին Նախշուն Ենգիբարյանը փորձել է ինքնահրկիզվել: Այս մասին NEWS.am-ին պատմեցին ականատեսները: Սակայն տարածքի վերահսկողությունն իրականացնող ոստիկանները նկատել եւ նրա ձեռքից վերցրել են բենզինով լի շիշը, որը ցանկացել է լցնել իր վրա եւ ինքնահրկիզվել:
Ականատեսները պատմեցին, որ նա դժգոհել է իր որդու դեմ իրականացվող անարդարությունից: Մայրը պատճառաբանել է, թե որդուն արդեն 2 տարի է՝ անմեղ տեղը կալանքի տակ են վերցրել: Ոստիկանները նրա համար շտապօգնություն են կանչել եւ ճանապարհել:





























