Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը ծրագրում է կես տարվա ընթացքում մշակել Հարավային Օսեթիայի սոցիալ-տնտեսական զարգացման իրատեսական ծրագիր: Այս մասին նա հայտարարել է «Ռես» հարավօսեթական գործակալությանը՝ հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ:

«Բնականաբար, դրա համար կպահանջվեն ոչ միայն դաշնային բյուջեի գումարները, այլեւ՝ զարգացման ռուսական ինստիտուտների», - ասել է Սուրկովը:

Նա ընդգծել է, որ այդ կերպ լրացուցիչ աղբյուրներ կստեղծվեն, նոր ֆինանսական գործիքներ՝ աջակցելու հանրապետությանը, այն նոր տնտեսական մակարդակի դուրս բերելու: Նա խոստացել է, որ այդ աշխատանքի պտուղները շատ շուտով զգալի կլինեն հանրապետության քաղաքացների համար: