ՆԱՏՕ-ն պետք է խոստովանի Անդրկովկասում ստեղծված նոր իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունների ու Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին:

«Ռուսաստանի համար դրանք նոր պետություններ են: Դա Անդրկովկասի նոր իրականությունն է, որը պետք է ճանաչել»,-ընդգծել է նա: Նրա խոսքով՝ Արեւմուտքն արդեն սկսել է գիտակցել իրականությունը, քանի որ «ժնեւյան խորհրդակցությունների ժամանակ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ներկայացուցիչները նստած էին Վրաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ  ներկայացուցիչների հետ», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Խոսելով Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան նպատակաուղղված է դրանք լուծելու: