Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել   օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը   եւ  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ եւ չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ եւ հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: