Կիեւի Եվրոմայդանում հանկարծ հայտնվել է ռուս շոումեն Նիկիտա Ջիգուրդան: Նա բեմից մաքոր ուկրաիներենով կարդացել է իր բանաստեղծությունները, հետո երգել է Ուկրաինայի հիմնը: Բացի այդ, նա բեմից տարբեր կարգախոսեր է բղավել:
Twitter-ի օգտատերերը շատ ակտիվ քննարկել են նրա ելույթը: Ոմանք անգամ չեն կարողանում հավատալ, որ դա իսկսպես Ջիգուրդան է:
Շոումենը բեմից հայտարարել է, որ Ուկրիանան Եվրոպայի մի մասն է: «Ես դա շատ վաղուց եմ ասել: Ինձ Ռուսաստանի քաղաքացիություն են տվել, սակայն ես ասել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի եմ»,-հայատարարել է շոումենը: Կիեւ ժամանել եւ ցուցարարներին սատարել ստիպել է Ժիրինովսկի խոսքերն այն մասին, որ Եվրամայդանում թմրամոլներ են, ալկոհոլամոլներ ու թափառաշրջիկներ: «Ես նույնպիսի թմրամոլ, ալկոհոլամոլ ու թափառաշրջիկ եմ, ինչպես որ այստեղ հավաքվածենրը»:





























