Նոր կենսաթոշակային համակարգի պատճառով Հայաստանում աշխատողներն իրենք «սպիտակ» աշխատավարձեր չեն ուզենա: Այդ մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, Միության դիտարկումները ցույց են տվել, որ աշխատակիցները զանգվածաբար դիմում են գործատուներին՝ խնդրելով չգրանցել իրենց: Արդյունքում, թեեւ ստվերային զբաղվածության մեջ սովորաբար մեղադրում են գործատուներին, այժմ հակառակ, պարադոքսալ իրավիճակն է ստեղծվում:

Նրա խոսքով, նոր համակարգը բարդ վիճակի առջեւ է կանգնեցնելու 68,8 հազար սուբյեկտների, որոնք ի վիճակի չեն լինելու կենսաթոշակային մուծումներ անել անգամ 1-2 աշխատակցի համար: «Շատերը ստիպված կլինեն պարզապես փակվել»,- ասել է նա: Իսկ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցիչները պարզապես կարող են հեռանալ երկրից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am