Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը «խեղաթյուրված պատկեր է ստեղծում» եւ կարող է իրավիճակի սխալ ըմբռնում առաջացնել, դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չգիտեմ՝ ինչու է ՆԱՏՕ-ն նման հայտարարություններ անում, չգիտեմ ինչու է պարոն Ֆոգ Ռասմուսենը պատասխանում այն հարցերին՝ արդյոք կարող է Ռուսաստանը զորքեր մտցնել Ուկրաինա: Չգիտեմ, թե ինչու են նման հարցեր տալիս: Կարծում եմ, որ դա խեղաթյուրված պատկեր է առաջացնում»,-ընդգծել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ներքին գործն է եւ հավելել է, որ Մոսկվան հուսով է, որ ուկրաինական քաղաքական գործիչները կգտնեն իրավիճակը սահմանադրական հունի մեջ դնելու եղանակը: «Մենք կողմ ենք դրան ու կոչ ենք անում ոչ ոքի չմիջամտել այդ իրավիճակին»,-եզրափակել է նա: