Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ պաշտպանության նախարարության եւ Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաեւ շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնեւի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնեւի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնեւի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: