Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կտրուկ քննադատության է ենթարկել իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորներ Ադամ Դելիմխանովին եւ Ալեքսեյ Ժուրավյովին, որոնք ծեծկռտուք են սարքել պետդումայի շենքում:

«Իմ խորին համոզմամբ, դա հարիր չէ Պետդումայի պատգամավորի»,-ասել է Նարիշկինը:

Այդուհանդերձ, ըստ նրա, «խորհրդարանում չեն պարզելու, թե ով ումից է վերարկու գողացել», քանի որ ծեծկռտուքների պարզաբանումը պատգամավորների էթիկայի հանձնաժողովի լիազորությունների մեջ չի մտնում: Խոսնակն ընդգծել է, որ այդ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները:

Միջադեպի մեղավոր պատգամավորներ Ադամ Դելիմխանովը եւ Ալեքսեյ Ժուրավյովը մտադիր չեն վայր դնել մանդատները: Ժուրավլյովը լրագրողների հետ զրույցում մեղադրել է իր կուսակցին: «Եթե ինչ-որ մեկը չի կարողանում զսպել իրեն եւ չգիտի խորհրդարանում իրեն պահելու ձեւը, ինչու Ալեքսեյ Ժուրավլյովը վայր դնի մանդատը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երկու պատգամավորների միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Բանը հասել է այնտեղ, որ անգամ «Շտապօգնություն» են կանչել:

Ծեծկռտուք Պետդումայում. Չեչեն «եդինոռոսը» գցել է ոսկյա ատրճանակը