«Գազպրոմը» հերքել է պարտքը հետաձգելու մասին «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի հայտարարությունը: «Գազպրոմի» եւ «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի միջեւ գազի դիմաց պարտքի հետաձգման պայմանավորվածություններ  չեն եղել: Այս մասին հայտարարել է «Գազգպրոմի» վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Մենք այդ խնդրի լուծման տարբերակներ ենք որոնում, բանակցում ենք, բայց պայմանավորվածություններ այս պահին ձեռք չեն բերվել»,-ասել է Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այս պահին «Ուկրաինայի նեֆտոգազ»-ի ռուսական գազի պարտքը օգոստոսի, հոկտեմբերի եւ նոյեմբերի համար կազմել է 2,2 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ ռուսական գազի պարտքի հետաձգման մասին, դեկտեմբերի 3-ին, տեղեկացրել էր «Նեֆտոգազի» վարչության նախագահ Եվգենի Բակուլինը:

«Նավթոգազը» համաձայնության է եկել «Գազպրոմի» հետ գազի դիմաց վճարումը տեղափոխել գարուն