Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ փողոցի թիվ 13 տան տանիքում դեկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել` 23.10-ին:
Այրվել է Ա. Բ.-ին պատկանող տան տանիքը (80 քմ):





























