Վայոց Ձորի մարզի Նորավանք եկեղեցու մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 5-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է հարակից ձորակը. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Ինֆինիթի» մակնիշի А 999 АУ 50 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել քարակույտի մեջ. տուժածներ չկան:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկ: