Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 8:25-ի սահմններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի նկուղից ծուխ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.06-ին, մարվել 09.16-ին:

Նկուղում այրվել են փայտի մնացորդներ (10 քմ):