Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ, դեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա Քնարիկ Հարությունյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:





























