ԱՄՆ Մերիլենդի Pumpin' Hard նավի ձկնորսներն իրենց նավի տակ տեսախցիկ են տեղադրել, որպեսզի տեսագրեն, թե ինչպես է շնաձուկը հետապնդում և ուտում իր զոhերին:

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հսկա, սոված մոխրակապտագույն շնաձուկը, որի քաշը հասնում է 540 կգ-ի, երկարությունը՝ 3 ու կես մետրի, սկզբում բռնում  նավից կախված ձկներին, ուտում և հետո անհետանում:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո 1.5 մլն դիտում է ունեցել: