Մասիսի բաժնի ծառայողները Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, դեկտեմբերի 5-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 49-ամյա Կարեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. մայիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին կետի եւ 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:




























