Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Գավառ քաղաքի շուկայի տարածքից բերման են ենթարկել 28-ամյա Երեմ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 146 հոդվածի /հեղինակային իրավունքի խախտում/ եւ 273 հոդվածի  /համակարգչային հանցագործություն/ 2-րդ մասերի մեղադրանքով: