Մուրմանսկում հրաձգության վերածված ծեծկռտուքի արդյունքում սպանվել է երկու, վիրավորվել՝ մեկ մարդ, որին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Որոշ տվյալներով՝ նրանք բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են:

Դեկտեմբերի 4-ի երեկոյան Մուրմանսկի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ, որը վերածվել է հրաձգության: Որոշ տվյալների համաձայն՝ նրանք բոլորն էլ ծնունդով Լյանքյարանից են:

Հանցագործության վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ, պարզվում են միջադեպի բոլոր մանրամասները: Այս մասին հաղորդում է B-port-ը:

«Անմիջապես սկսել է իրականացվել «Վուլկան-4» ծրագիրը, որոնվում են միջադեպին մասնակցած անձինք»,-հաղորդել են քննչական ծառայությունից:

Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս հիվանդանոցում գտնվող անձին նախապատրաստում են վիրահատության: