Կիեւում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի է ունենում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Առաջինը մասնակիցներին դիմել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, նշելով. «ԵՄ-ի հետ ասոցացման հարցում ժամանակավոր դադարը պայմանավորված է բացառապես տնտեսական դժվարություններով: Մենք բախվեցինք ռեցեսիայի հետեւանքներին, ինչը ծանր հարված հասցրեց տնտեսությանը, ինչպես նաեւ հարեւանների հետ առեւտրաշրջանառության դժվարությունների»:
«Ի հայտ են եկել շատ խնդիրներ եւ որոշվել է սկզբում լուծել այդ խնդիրները, հասնել ՀՆԱ-ի եւ ապրանքաշրջանառության աճի, իսկ հետո շարունակել 2010-ին սկսած գործընթացը»,-ասել Ուկրաինայի վարչապետը:
Հիշեցնենք, որ եվրոպական ինտերգրացիան դադարեցնելուց հետո Ուկրաինայի տարբեր քաղաքներում սկիզբ առած զանգվածային բողոքի ակցիաները Նազարովը նորմալ է համարել զարգացող ժողովրդավարության համար:
«Մենք ըմբռնումով ենք դրան վերաբերում եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի բողոքի ակցիաները կրեն խաղաղ բնույթ»,-հայտարարել է վարչապետը:
«Ցավոք, բողոքի ակցիաներին խառնվում են քաղաքական գործիչներ, որոնք այդ ակցիաներն օգտագործում են որպես օրինական իշխանության դեմ պայքարի միջոց»,-հայտարարել է Ազարովը:
Դիմելով նիստի մասնակիցներին, նա ասել է. «Կարծում եմ, որ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտենում խնդիրներին, որոնք ի հայտ են եկել ու կօգնեն այդ հարցում»:
Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոճարան հայտարարել է, որ ԱԳՆ-ն եվրոպացի առաջնորդներից երկխոսության, ոչ թե բողոքի ակցիաների կոչեր է ակնկալում, հաղորդում է «Սեգոդնյա»-ն:
«Եվրամիության տարբեր մայրաքաղաքներից կոչե են հնչում Ուկրաինայի ընդդիմությանը, որպեսզի նրանք շարունակեն պայքարը, որ չհրաժարվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարգախոսից: Ընդգծում եմ, որ առաջատար քաղաքական գործիչներն աջակցում են Մայդանում հավաքված մարդկանց»,-ասել է Ազարովը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ Ուկրաինան կհաղթահարի զարգացման բարդ շրջանը ու կապահովի ավելի ուժեղ ու կայուն ժողովրդավարություն:
«Ժողովրդավարության կառուցումը հաճախ ցավոտ է: Այդ գործընթացում քաղաքական խմբերի, ժողովրդի ու կառավարության միջեւ երկխոսության այլընտրանք պարզապես չկա: Այստեղ պարզապես չկա իրավական պետության լիարժեք իմպլեմենտացիայի այլընտրանք»,-ասել է Կրիվոկապիչը՝ Կիեւում ԵԱՀԿ նախարարական նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ խաղաղ բողոքի ակցիաները կարեւոր գործիք են հանրային կարծիքն արտահայտելու համար եւ ի սկզբանե հենց բողոքներն են ուկրաինական ժողովրդավարության հիմքը դրել: «Ես վստահ եմ, որ Ուկրաինան կհաղթահարի այս դժվար շրջանը ու կապահովի ավելի ուժեղ ու կայուն ժողովրդավարություն»,-հավելել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:



























