Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախատեսում է դեկտեմբերի 7-ին մասնակցել հանուն Ուկրաինայի եվրաինտեգրման կազմակերպվող հանրահավաքին: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշի օգնական Վոլսկի Յոհան Բեյքերը: Ինքը՝ պատգամավորը, նույնպես կայցելի Կիեւ:

Կիեւում ընթացող ակցիայի մասնակիցներին արդեն միացել են Սահակաշվիլիի կուսակցության անդամները: Այստեղ կլինի նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամ Գիգի Ծերեթելին հայտարարել էր, որ Սահակաշվիլիի այցը Ուկրաինա համարժեք կլինի այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեն Ուկրաինայի հետ:

«Ես կարծում եմ, որ ելնելով այն փորձից ու հարաբերություններից, որը կան Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ, Սահակաշվիլիի այցը Ուկրաինա համարժեք քայլ է»,-հայտարարել է Միասնական ազգային  շարժում» կուսակցության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, Կիեւում ընթացող ակցիաներին միացել են Վրաստանի «Միացյալ ազգային շարժման» անդամները: Հանրահավաքում ելույթ է ունեցել Գեորգի Բարամիձեն, ով ասել է. «Ներկայումս մենք չենք ներկայացնում միայն մեր կուսակցությունը կամ ընդդիմությունը: Այս պահին ողջ Վրաստանը երկրպագում է Ուկրաինային, քանի որ, դուք գիտեք ազատության գինը: Այստեղ ժողովուրդը չի եկել պաշտպանելու որեւէ կուսակցության, այստեղ պայքար է քաղաքականության համար: Ես հիշում եմ, որ երբ մեզ համար ծանր էր 2008-ին, այդ ժամանակ Վրաստանը ռուսական ագրեսիայի  սուբյեկտ էր դարձել, Ռուսաստանը ցանկանում էր կանգնեցնել մեր ուղին դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ: Հիմա նա նույնպես ուզում է Ուկրաինան վերադարձնել անցյալ»: