«Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, 28-ամյա Արթուր Աշոտի Կիրակոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ Արթուր Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանցման բաժանմունք:




























