Կիեւում այսօր՝ դեկտեմբերի 5-ին կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպման նպատակն է եղել ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մեխանիզմների քննարկումը: Նախարարները պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը:

Ավելի վաղ Մամեդյարովը Կիեւում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, իսկ Դավութօղլուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Նշենք, որ Ուկրաինայի մայրաքաղաքում ընթանում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: