Հարավային Օսեթիայի նախագահը հայտարարել է, որ Ցխիվալի համար ռազմավարական խնդիր է: Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնականը կարծում է, որ այսօրվա դրությամբ դա անհնար է:
Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ հանրապետության համար ՄՄ-ին անդամակցելը ռազմավարական խնդիր է:
Խոստովանելով, որ ՄՄ-ին անդամակցելը քիչ հավանական է՝ Տիբիլովը հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է սկսել արդեն այսօր: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը եւս ընդգծել է, որ Հարավային Օսեթիայի անդամակցությունը ՄՄ-ին արգելքների առաջ է կանգնած: «Դրանք մեծ են, սակայն ոչ անսահման»:




























