ԱՄՆ քաղաքացի Ռոնալդ Թոմաս Սմիթին սպանել են լիբիական Բենգազի քաղաքում: Սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ԱՄՆ դիվանագաիտական առաքելությունից ոչ հեռու: Ռոնալդ Սմիթը Բենգազիի միջազգային դպրոցում քիմիա է դասավանդել:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը տեղյակ չէ իր քաղաքացու սպանության պատճառներից: «Ներկայումս ոչ մի մարդ կամ խմբավորում իր վրա չի վերցրել սպանության համար պատասխանատվությունը»,-հայտարարել է Քարնին ու կոչ արել լիբիական կառավարությանը հետաքննել այդ սպանությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Քարնիի խոսքով՝ Օբաման տեղեկացվել է պատահարի մասին:




























