«Կորսված պատրանքներ» գրքի շնորհանդեսով Կիեւ է ժամանել ռուսաստանցի հեռուստահաղորդվար Վլադիմիր Պոզները: Նա շնորհանդեսի հենց սկզբից ասել է, որ չի պատասխանելու Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին:
Սակայն հանդիպման գրեթե վերջում նա արտահայտվել է. «Մայդանում ուժի կիրառումը պետության կողմից մեծ սխալ էր, իսկ պետությունը ուժ կիրառում է երկու դեպքերում՝ կամ երբ վախենում է, կամ երբ դա հասարակական կարծիքի պահանջ է»:
Բացի այդ, նա խնդրել է չքննադատել Յանուկովիչին, որ նա մեկնել է Չինաստան երկրի համար այդքան դժվար պահին:
Բացի այդ նա շել է, որ «Ուկրաինան Ռուսաստանի համար ֆանտոմային ցավ է, ինչպես երբ մարդը կորցնում է ձեռքը, սակայն տեղտ միեւնույն է ցավում է»:




























