Երեւանի կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է եղել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի խորհրդական, նախկին ոստիկան, ոստիկանության գնդապետ Գեղամ Հայրապետյանի մասնակցությամբ:

Երեւանի ՃՈ-ի պետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ ժամանակահատվածում անցնում էր Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկով, եւ տեսնելով վթարը՝ կանգ է առել: Նա նշեց, որ

Երեւան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտուշ Ստեփանյանի վարած Infiniti մակնիշի 20 RR 777 համարանիշի մեքենան բախվել է 76-ամյա Ռաֆիկ Պետրոսյանի վարած Opel Astra մակնիշի մեքենային, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել մայթին գտնվող ծառին, այնուհետեւ՝բախվել մայթեզրին կայանած, նախարարի խորհրդական 57-ամյա Գեղամ Հայրապետյանին պատկանող Mercedes մակնիշի մեքենային: Նախարարի խորհրդականը մեքենայի մեջ չի եղել, սակայն վթարի ձայնը լսելով՝ իջել է ներքեւ:

Արսեն Արշակյանն ասաց, որ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Քանի որ վարորդներից ոչ մեկ չի ընդունել իր մեղավորությունը, ճանապարհային ոստիկանները կանչել են հետաքննիչի: Վթարի առթիվ նյութեր են նախապատրաստվում: