Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցելության ընթացքում հայկական կողմնա նամիջականորեն չի շփվելու նրա հետ; Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հայ-թուրքական արձանագրությունները, նրա համոզմամբ, «Սերժ Սարգսյանի հերթական ավանտյուրան է»: «Այդ արձանագրություններըպարզապես ուղղված են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ»,-ընդգծել է Փոստանջյանը: Ինչպես նա է նշել, Թուրքիայի ԱԳ նախարարի այցելությունը պայմանավորված չէ Հայաստանի ցանկությամ, այլ տեղի կունենա ընդհանուր գործընթացի շրջանակներում: «Ես որեւէ առաջընթաց չեմ ակնկալում: Թուրքիան երբեք չի ցանկանա առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ»,-ընդգծել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Երեւան է ժամանելու՝ գագաթաժողովին մասնակցելու: