Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ում՝ Երասխավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Բոնիտա» տաքսի սերվիզին պատկանող «Օպել» մակնիշի 34 DՕ 849 պետհամարանիշի ավտոմեքենան (Ա. Տ. ծնվ. 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչից ուղեւորներ, 23-ամյա Մ. Ջ.-ն, 26-ամյա Կ. Ա.-ն եւ 51-ամյա Փ. Ա.-ն հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ Մ.Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է: