Եմենի մայրաքաղաք Սանայում պաշտպանության նախարարության վրա հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության եմենական թեւը: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 52, վիրավորվել՝ 162 մարդ:

Խմբավորման հայտարարության համաձայն՝ հարձակման պատճառը նախարարության տարածքում «ամերիկյան փորձագետների ու ԱԹՍ-ների կառավարմանն ուղղված վերահսկիչ կետերի» տեղադրումն է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անհայտ անձինք, որոնք զինվորական համազգեստով են եղել, պայթեցրել են Բաբ-էյլ-Եմեն շրջանում կայանված ականապատ ավտոմեքենան, դրանից հետո պաշտպանության նախարարության համալիր է մտել եւս մեկ ականաատ մեքենա, որը պայթել է ռազմական հոսպիտալի մերձակայքում: