Թուրքիայի բոլոր գործողությունները կեղծ են: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցին:

«Թուրքիան քաղաքական տեսանկյունից պարտություն է կրել, մասնավորապես, Սիրիայում: Այժմ նա պետք է փորձի բոլոր միջոցներով լավացնի իր իմիջը միջազգային հանրության առաջ»,-ընդգծել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Երեւան է ժամանելու՝ գագաթաժողովին մասնակցելու: