Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում՝ առկա է ճանապարհահատվածի փլվածք:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ը պարզել է, որ շենքի բակում իրականացվում է բազմաֆունկցիոնալ շենքի շինարարություն, (պատվիրատու «Լարկո գրուպ» ՍՊԸ, շինարարությունն իրականացնում է «Հիդրոտեխմոնշին» ՍՊԸ-ն), ինչից ճանապարհահատվածին առաջացել են ճաքեր, որոնք չեն խոչընդոտում քաղաքացիների անցուդարձը եւ իրենցից վտանգ չեն ներկայացնում. շինհրապարակը արգելափակված է թիթեղյա պարիսպով:

Նշենք, ո սա այն շենքն է, որի բնակիչները շաբաթներ շարունակ պայքարում են իրենց բակում կառուցվող շինարարության դեմ: Բնակիչները նշում են, որ կառուցվող հյուրանոցի շինարարությունը լուրջ վտանգ է ներկայացնում անվտանգության համար, իսկ բնակիչներից հայտնի երգիչ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը սպառնացել է ապաստան խնդրել այլ երկրներում, եթե շինարարությունը չդադարեցվի: