Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդոնովսկին հայտնել է, որ միգրանտների ինտեգրման հարցն արդիական խնդիր է:
ՄՊՀ ուսանողների համար դասախոսություն կարդալիս Ռոմոդոնովսկին նշել է, որ միգրանտների հիմնական մասը ժամանակավոր են, նրանք մի քանի ամսով աշխատելու են գալիս, եւ հաճախ նրանք «ժամանակն անցկացնում են, ինչպես սովոր են՝ խորոված են անում, լեզգինկա են պարում կամ փորձում են ասիկանա բարքեր ներմուծել»:
«Այդ պատճառով էլ ինտեգրման հարցը խիստ արդիական է, որպեսզի նրանք ապրեն մեր օրենքներով»,- եզրակացրել է ԴՄԾ-ի պետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























