57-ամյա Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում դեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին,  ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում  մի անձ դանակով սպառնացել եւ հարձակվել է իր վրա:  

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, իր աշխատասենյակ է մտել Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սուրիկ Ի.-ն, վիճաբանել  իր հետ եւ դանակով սպառնացել սպանել, սակայն ինքը կարողացել է խլել դանակը եւ ներկայացնել  բաժին:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: