Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան 18 շենքի բնակարաններից մեկից 79-ամյա Պ. Ս.-ը ժամը 05.30-ի սահմաններում դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի մասին տեղեկացվել է Կապան քաղաքի ոստիկանության օպերատիվ հերթապահը, ով հայտնեց, որ իրենք տեղեկացված են դեպքի մասին եւ աշխատանքներ են տանում քաղաքացուն գտնելու ուղղությամբ. խնդրեց աջակցել որոնողական աշխատանքներին:

Ժամը 13.54-ից Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը հետախուզում է Ողջի գետի տարածքը` հունի երկայնքով:

ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: