Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հաղորդումը:
Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել 5 անձից կազմված միջազգային փորձագետների աշխատանքային խումբ` համատեղ աշխատանքի համար:




























