ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀՄ Մինսկի խմբի ջանքերին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կիեւում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը կոչ է արել վերսկսել քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակով եւ այդ համատեքստում ողջունում է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

«Անհրաժեշտ է հետեւողականորեն ջանքեր գործադրել ձգձգված հակամարտությունների կարգավորման համար՝ միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է նա: Կոժարան վստահեցրել է, որ Ուկրաինան հավատարիմ կմնա այդ նպատակներին նաեւ ԵԱՀԿ-ում իր նախագահության ավարտից հետո: