Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ իր ընտանիքը սպառնալիքներ է ստանում։ Ըստ նրա՝ Կիեւում բողոքի ցույցի մասնակիցները սպառնում են իշխանության ներկայացուցիչներին եւ նրանց մերձավորներին։

 «Ես չգիտեմ՝ ինչ եվրոպական արժեքների մասին կարող են խոսել Մայդանի այն ընդդիմադիրները, որոնք հրահանգում են այցելել դատավորների, դատախազների, իրավապահների բնակարաններ, սպառնալ նրանց ընտանիքներին եւ երեխաներին։

Սա պարզապես հանցագործություն չէ, սա արդեն հատում է բարոյականության բոլոր սահմանները։ Ի դեպ, իմ ընտանիքի անդամներն էլ են սպառնալիքներ ստանում»,- Facebook-ի իր էջում գրել է կառավարության ղեկավարը։