Ուկրաինական ոստիկանությունը գրավել է Կիեւի հեռուստակենտրոնը։ Դրա տարածքում ոստիկանական երեք մեքենա, երկու ավտոբուս եւ մեկ միկրոավտոբուս է կայանած՝ «Բերկուտի»  աշխատակիցներով, հայտնել է ներսում գտնվող «Էռա» ռադիոընկերության լրագրող Ալեքսանդր Զավադկոն «24» հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ աշտարակը գրավել են հեռուստամարաթոն անցկացնելու համար, որը նախատեսված է դեկտեմբերի 8-ին։

Տեղի անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ ստուգում են անգամ իրենց քաջ հայտնի անձանց վկայականները, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինան»։