Երեւանի Նոր-Նորքից Ջրվեժ տանող ավտոճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին գիշերը տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քոչինյան փողոցի սկզբնամասում բախվել են «Մերսեդես» մակնիշի 23 SS 023 համարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Շկոդա» մակնիշի T 8744 համարանիշի (վարորդ՝ Գ. Ս.) «Ջասթ» տաքսի սերվիսին պատկանող ավտոմեքենաները:

Տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: