Ամերիկացի լեգենդար երգիչ Բոբ Դիլանին պատկանող էլեկտրակիթառը վաճառվել է Christie's աճուրդի ժամանակ Նյու-Յորքում 965 հազար դոլարի դիմաց:

Կիթառը պատրաստվել է Fender ընկերության կողմից 1964 թ.-ին, դարձել է աճուրդների պատմության մեջ ամենաթանկը:

Այս գործիքով Բոբ Դիլանն առաջին անգամ հանդես է եկել Նյուփորթի նշանավոր ֆոլկ-փառատոնի ժամանակ, որը երգչի ստեղծագործական կյանքում նոր փուլի սկիզբն էր, հաղորդում է BBC-ի ռուսաական ծառայությունը:

Հենց այդ ժամանակ երգիչը ներկայացավ հանդիսատեսին էլեկտրակիթառով՝ ակուստիկ ֆոլկ երաժշտությունից անցնելով ռոք-երաժշտության: Փառատոնի հանդիսատեսը սուլում էր Բիլանի հասցեին:

Աճուրդի տունը գնորդի անունը չի հայտնում: Ավելի վաղ հաղորդում էին, որ Դիլանն ինքն է մտադիր գնել գործիքը: