Էլվիս Փրեսլիի սպիտակ լիմունզինը, զամշե կոշիկներն ու գիշերազգեստը վաճառվել են քալիֆորնիական Բեվերլի Հիլզ քաղաքում կայացած Juliens աճուրդի ժամանակ 173 հազար դոլարով:
1972թ.-ին թողարկված Cadillac Fleetwood 75 մակնիշի մեքենան երգչին է պատկանել ընդամենը երեք տարի, որից հետ այն նվիրվել է նրա հորեղբորը: Սպիտակ հարմարավետ լիմունզինի սրահում տեղադրված է ցուցանակ այն մասին, որ այն ստեղծվել է հատուկ Էլվիս Փրեսլիի համար:
96 հազար դոլարի դիմաց վաճառված ապրանքի նախնական գինը աճուրդում սահմանվել էր 60-80 հազար դոլար: Մեքենայի հետ նոր տերը ստացել է երգչի նկարները մեքենայում, ինչպես նաեւ առաջին տիրոջ՝ Էլվիս Փրեսլիի անունով մեքենայի գրանցման քարտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
10-րդ համարի (43.5) մեկ զույգ կապույտ զամշե կոշիկները, որոնք պատկանել են Փրեսլիին, վաճառվել են 76,8 հազար դոլարի դիմաց:





























