Ամերիկացի գիտնականները հրապարակել են մարդու առողջության համար առավել վնասակար ոգելից խմիչքների ցուցակը: Դրանց թվում են սպիրտային խմիչքները, որոնք թիթեղից տարաներով են կամ շշերով: Պարզվում է, որ մարդու  ուղեղն ի վիճակի չէ այն ընկալել որպես ալկոհոլ: Հետեւաբար, եզրակացությունը հետեւյալն է. վերոհիշյալ տարաներում պարունակվող ըմպելիքները հանգեցնում են խրոնիկական հարբեցողության:

Պարզվել է առավել վտանգավոր են այն ըմպելիքները, որոնց հաճախ անվանում են «միքս»: Դրանց հաճախակի օգտագործումից հետո լյարդի ու երիկամների վերականգնման համար բավական երկար ժամանակ է պահանջվում: Վնասակար է գարեջուրը, որն անմիջապես ազդում է ենթաստամոքսային գեղձի ու լյարդի վրա: Դրա հաճախակի օգտագործման արդյունքը՝ գարեջրային հարբեցողությունն է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Պակաս վտանգավոր չեն կանացի ըմպելիքները, ինչպես օրինակ շամպայնը: Հենց այն կարող է բավական արագ ալկոհոլը տարածել արյան մեջ: Ինչ վերաբերում է լիկյորին, ապա այն ի վիճակի է բարձրացնել շաքարի մակարդակը: