ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գոհ  է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  միջեւ  բանակցություններից։ Այս մասին նա երեկ գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

 «Մեկնել եմ Կիեւից, ու գոհ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բովանդակալից բանակցություններ վարեցին։ Կարգավորումը հնարավոր է, եթե կա կամք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Կիեւում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  դեսպան Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: