Ուսանողները, որոնք մշտապես օգտվում են իրենց սմարթֆոններից, ավելի անուշադիր, դժբախտ են դառնում եւ սկսում են ավելի վատ սովորել: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությանը մասնակցել է ավելի քան 500 ուսանող:

Մասնավորապես, նրանց հաջողվել է հաշվարկել, որ սեփական սմարթֆոնների վրա «նստած» ուսանողները իրենց հասակակիցներից ավելի վատ են սովորում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, պարզվել է, որ այդպիսի ուսանողները առավել հաճախ են դժգոհ սեփական կյանքից եւ խնդիրներ ունեն ուշադրության կենտրոնացման հետ: