Կիրակի օրը  ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում մերկասառույցի պատճառով իրար են բախվել 50-ից ավելի մեքենաներ: Ըստ լրատվամիջոցների`զոհվել է մեկ մարդ, տուժել` տասից ավելին:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ մեքենաները հերթով իրար են բախվել  Մորգանթաուն քաղաքի բանուկ մայրուղում: Փենսիլվանիայում ձյուն էր տեղում զրո ջերմաստիճանի պայմաններում,  որն էլ նպաստել էր ճանապարհներին մերկասառույցի գոյացմանը:

Վթարի վայր են ժամանել հրշեջների եւ բժիշկների բազմաթիվ խմբեր: Ոստիկանությունը տրանսպորտի համար շրջանցիկ ճանապարհներ էր կազմակերպել, եւ ներկայումս իրականացվում է պատահարի հետեւանքների վերացում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Կիրակի եւս մեկ խոշոր վթար էր տեղի ունեցել Վիսկոնսին նահանգում` Միլուոկի եւ Չիկագո քաղաքներն իրար միացնող մայրուղու մ: Այնտեղ մերկասառույցի պատճառով բախվել էին 30 մեքենաներ: Տուժածների թվի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Այդ եւ հարյուրավոր մանր ավտոպատահարների պատճառը անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի կենտրոնական եւ հարավային նահանգներում սկկսված ուժեղ ձնաբուքն էր: Ճանապարհներին մերկասառույցի շերտի հաստությունը հասել էր 8 սմ-ի: