Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 8-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի. արգելափակվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ամենագնաց ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել երկու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, մեկ «ԳԱԶ 53», 8 «Ֆորդ Տրանզիտ» մակնիշների եւ 7 մարդատար ավտոմեքենաներ: Երկու բեռնատար ավտոմեքենաները չի հաջողվել դուրս բերել արգելափակումից. աշխատանքները կշարունակվեն առավոտյան:
Հրշեջ-փրկարարները վարորդներին տեղափոխել են Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ:




























