Ուժեղ ձյան պատճառով դեկտեմբերի 8-ին դեպի Երեւան եւ Երեւանից իրականացվող ոչ մի չվերթ չի հետաձգվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ուշանում են միայն Ռոստով-Երեւան չվերթերը, որոնք իրականացնում է «Դոնավիա» ու «Աէրոֆլոտ» ընկերությունները, սակայն դա որեւէ կերպ կապված չէ երեւանյան եղանակի հետ: Աբրահամյանը նաեւ ընդգծել է, որ ուշացումներ չկան նաեւ մեկնումների հետ կապված:
Հիշեցնենք, որ Երեւանում դեկտեմբերի 8-ին ձյան տեսքով տեղումներ կային, ներկայումս դրանք դադարել են: Երեւանում դեկտեմբերի 8-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կազմել է մեկ աստիճան: Ներկայումս մայրաքաղաքում պարզ, սառը եղանակ է, առաջիկա գիշերը ցուրտը կսաստկանա:




























