Սերեբրյանի Բորը տեղակայված է Մոսկվայի հյուսիս-արեւմտյան հատվածում: Խորհրդային ժամանակներում այնտեղ գտնվող 200 ամառանոցներից 11-ը պատկանում էին ՆԳՆ-ին, 5-ը՝ ԿԳԲ-ին, 16-ը՝ Մոսխորհրդին:

«Պատահական մարդիկ այստեղ չկան՝ դա պատմականորեն այդպես է»,-հայտարարել է մի միլիարդատեր եւ Սերեբրյանի Բորի ամառանոցներից մեկի սեփականատերը:

Այդ ոչ պատահական մարդկանց ցուցակում «Վեդոոստին» հայտնաբերել է նաեւ «Տաշիր» գրուպի հիմնադիր, ձեռներեց Սամվել Կարապետյանը: Ինչպես պարբերականն է ընդգծում, Սերեբրյանի Բորում անգամ ամենափոքր հողատարածքների սեփականատերերը հեշտությամբ կարող են դոլարային միլիոնատերեր դառնալ: Գներն այստեղ ռեկորդային են: